«Այնպես հպարտացա՝ Արցախի մեր նախագահը՝ Արայիկ Հարությունյանը, վստահեցրեց ՌԴ արտգործնախարար մտահոգ Լավրովին…»

Ինչպես հայտնի է, այսօր ՌԴ արտգործնախարարն ի պաշտոնե խոսել է ադրբեջանական կողմում մարտնչող երկու հազար шհшբեկիչների մասին: Այս հայտարարությունն անարձագանք չի թողել Արցախի նախագահը:

Լեզվաբան, քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը, անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի հայտարարությանը և Արցախի նախագահ Ա. Հարությունյանի արձագանքին, գրել է.

«Այնպես հպարտացա՝ Արցախի մեր նախագահը՝ Արայիկ Հարությունյանը, վստահեցրեց ՌԴ արտգործնախարար մտահոգ Լավրովին, ով հեղինակն է մեր կողմից իր կանխագծած «տարածքների վերադարձի», իրականում մեր անվտանգության և հայրենիքի կորստի ծրագրի, որ մեր տարածաշրջան Թուրքիայի կողմից ներբերված և հանուն Ադրբեջանի տխրահռչակ «ամբողջականության» կռվող 2000 шհшբեկիչների կեսին արդեն Արցախի պաշտպանական բանակը, կամավորների հետ զորացած, ոչնչացրել է։

Մնացած 1000-ին էլ պատրաստվում ենք ջախջախել, այլընտրանք չունենք։ Գերտերությունները փաստորեն զուտ մտահոգվում են, դիվանագետները՝ սոսկ արձանագրում, իսկ մենք մեր համեստ ուժերով, հերոսացած սերունդների արյան գնով աշխարհը փրկում ենք ջիհադական գրոհային ահաբեկիչներից։ Հայի ճակատագիր է….»,- հրապարակումը եզրափակել է Նարինե Դիլբարյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!