Որքան էլ մշակութային գործիչները ձգտեն խաղաղ կեցության և քարոզեն խաղաղություն, միևնույն է հայկական իրականության մեջ նրանք ունեն իրենց յուրահատկությունն ու ազգային նկարագիրը: Հոգևոր հայրերի նման, հայ մշակութային գործիչները միշտ խաղաղության կողմնակիցներ են:
Բայց եթե հարցը վերաբերում է հայրենի երկրի անվտանգությունը, հոգևոր հայրերը խաչը փոխարինում են սրով, մշակութային գործիչներն իրենց երածշտական գործիքները, բեմերը փոխարինում են զենքերով ու մարտի դաշտով, քանի որ քաջ գիտակցում են, թե ինչ է նշանակում խաղաղասեր հայ ժողովրդի նկատմամբ նախաձեռնվող պшտերшզմը:
Թատրոնից, կինոյից, երգարվեստից հայտնի շատ դեմքեր այս օրերին մեր մյուս հայորդիների կողքին են: Նրանք մասնակցում են համառ մարտերին՝ հետ չմնալով ոչ ոքից:
Նրանք մարտերին մասնակցում են՝ քաջ գիտակցելով, որ միայն այս մարտերում հաղթելու դեպքում կկարողանան շարունակել իրենց խաղաղ մշակութային գործունեությունը:
Մշակութային գործիչներից առաջնագծում կարելի է հանդիպել երգիչների, դերասանների, ռեժիսորների, հաղորդավարների և այլ մասնագիտությունների տեր անձանց: