Միգրացիոն տարատեսակ գործընթացների համատեքստում ուշագրավ, տարածված և կարևոր իրողություն է բազմամշակութայնությունը, որը մինչ այսօր էլ շարունակում է մնալ մասնագիտական՝ մշակութային, պատմագիտական լայն ուսումնասիրությունների առանցքային թեմա:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանում հաճախ են թմբկահարում այն փաստը, որ իրենց տարածաշրջանը բազմամշակութայնության օրրան է:
Այս շահարկվող հարցին ուշագրավ անդրադարձ է կատարել քաղաքագետ, լրագրող Էդգար Էլբակյանը՝ բերելով համապատասխան փաստական հիմնավորումներ արցախյան բազմամշակութայնության մասին:
Էդգար Էլբակյանը, հրապարակելով արցախյան տարածաշրջանի բազմամշակութայնության օրինակ հանդիսացող մի քանի պատմամշակութային կառույցների լուսանկարներ, գրել է հետևյալը. «Աբշերոնում սիրում են չեղած տեղը գլուխ գովել, որ իրենք «բազմամշակութայնության օրրան են»։ Առը-հա։
Բազմամշակութայնությունը ծագել է Մարտունուց, որտեղ առաջնագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ ընդամենը 11.6 կմ² մակերեսով տարածքում, միաժամանակ գոյատևում են Միր Ալիի դամբարանը, ռուս ուղղափառ եկեղեցին և հայոց խաչքարը։
Ի դեպ, ներկայումս նաև այս ուղղությամբ է թշնամին հաջողության հասնելու հուսահատ փորձեր անում»: