«Եզդիներիս դուխին մեռնեմ. Տղերքիս 2-րդ ջոկատն ա շարժվում առաջնագիծ»

Ինչպես հայտնի է, եզդիական եղբայրական համայնքը հայերի կողքին է միշտ: Նրանք ինքնակամ ու մեծ սիրով մշտապես արձագանքում են հայերի համար բոլոր դժվարին ու ճակատագրական ժամանակներում:

Եզդի համայնքի ներկայացուցիչ պատգամավոր Ռուստամ Բակոյանն ակտիվորեն լուսաբանում է եզդիական համայնքի գործունեությունը, հայերին օգնելու ակտիվ ջանքերը:

Դեռ սեպտեմբերի վերջին եզդիական համայնքը համախմբվել և ինքնակազմակերպվել էր՝ համայանքի կողմից մի մարտունակ ջոկատ ուղարկելով Արցախ: Ընդ որում, առաջին մեկնողների մեջ էր նաև մեր խիզախ հերոսներից Քյարամի եղբայրը:

Եզդի զինվորականների, կամավորականների շարքերում են նաև կանայք: Ընդ որում, եզդիական համայնքի ներկայացուցիչները բավականին արդյունավետ են իրենց դրսևորում դիրքերում, ինչպես նշում են տեղեկացված մարդիկ և անձամբ Ռուստամ Բակոյանը:

Այսօր պատգամավորը նոր նյութ է հանրայանցրել իր սոցհարթակում, որտեղ երևում է, որ Արցախ է պատրաստվում մեկնել եզդիական համայնքի երկրորդ ջոկատը:

Նրանց բարի ճանապարհում է մաղթում անձամբ Ռուստամ Բակոյանը: Տեսանյութը՝ վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: