«Կրկին մեկնելու եմ Լեռնային Ղարաբաղ։ Ես ամաչում եմ կույր և խաչը ուրացած կոլեգաներիս փոխարեն.» Վիտալի Միլոնով

Ռուսական պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը, Արցախում լինելուց և սեփական աչքերով իրավիճակին ծանոթանալուց հետո չի կարողանում գտնել իր հանգիստը:

Նա Ռուսաստան է վերադարձել գործընկերների հետ միասին ինչ-որ բան ձեռնարկելու համար, քանի որ խնդիրն անհապաղ լուծման կարիք ունի: Նա իր խոսքում նշել է, որ եթե ոչինչ չստացվի, նա նորից կվերադառնա Արցախ:

Վ. Միլոնովը նշել է, որ ամոթ է զգում իր այն գորխընկերների փոխարեն, ովքեր թուրքամետ դիրքորոշում են որդեգրել՝ ուրանալով խաչը և կույր ձևանալով, ինչն այս պարագայում անթույլատրելի է: Միլոնովը ցավով է նշում, որ իր գործընկերներից շատերը իրենց պարանոցի խաչը թաքցրել են դոլլարների և թուրքական լիրայի կույտի մեջ:

Միլոնովը, դիմելով իրեն շարոնակաբար անհանգստացնող ու սպառնալից զանգեր, նամակներ ուղղող ադրբեջանցիներին, շեշտում է, որ ոչինչ չունի ադրբեջանցիների, մասնավորապես ռուսաստանաբնակ ադրբեջանցիների դեմ:

Նա պարզապես ցանկանում է, որ հասկանալի լինի, որ իրենք Ռուսաստանի ղեկավարի հետ մշտապես խաղաղ կարգավորումների
կողմնակից են եղել:

Понравилась статья? Поделиться с друзьями: