«Հենց սրանով է տարբերվում առաջին քրիստոնյա ժողովուրդը` անհայտ ցեղախմբերից.» Ալեքսանդր Բոռոդայ

Շատերն են հավանաբար տեսել տեսանյութը, որտեղ երևում է, թե հայ զինվորներն ինչպես են կնքվում՝ մարտի դաշտ մտնելուց առաջ:

Դա բնորոշիչ ազգային գիծ է, որը պահպանվում է նույնիսկ պшտերшզմական իրավիճակում:

Տեսարանն իր մեծ մեծ խորհուրդ և ասելիք ուներ, ինչն էլ նկատել և բարձրաձայնել է Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության առաջին վարչապետ Ալեքսանդր Բոռոդայն, ով նաև քաղտեխնոլոգ է: Նա այդ առիթով ասել է.

«Նայեցի տեսանյութ, թե ինչպես են հայ զինվորները կնքվում կռվի մեկնելուց առաջ։ Պատկերացրեք՝ հինգ-տաս րոպե հետո այդ զինվորը լինելու է կռվի դաշտում, չգիտի ողջ է մնալու, թե ոչ, բայց որպես իսկական քրիստոնյա կնքվում է։

Հզոր տեսարան էր։ Հենց սրանով է տարբերվում առաջին քրիստոնյա ժողովուրդը` անհայտ ցեղախմբերից։

Ու սա հայերը չէին արել ինչ-որ մեկին բան ցույց տալու համար, պարզապես քրիստոնեությունը իրենց էության մեջ է։

Սրանով հայերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ քաղաքակրթությունը իրենց գեներում է»:

Понравилась статья? Поделиться с друзьями: