«Հնի վերադարձի կարոտախտով տառապող «մտավորականները» բաց նամակ են գրել՝ երգելով տասնչորս կուսակցությունների երգը.»

Ինչպես հայտնի է, այսօր մի շարք մտավորականներ հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարությանն անդրադառնում են շատերը: Լյովա Եղիազարյանն այդ առիթով գրել է.

«Հնի վերադարձի կարոտախտով տառապող «մտավորականները» բաց նամակ են գրել՝ երգելով տասնչորս կուսակցությունների երգը: Ձեզանից ինչ մտավորական: Մտավորականը Հայոց սահմանը պահող 18-20 տարեկան կռվող ու նահատակվող զինվորն է, որի համար, ի տարբերություն ձեզ, բարձրագույն արժեքը Հայրենիքն է:

Մտավորականը հայ կամավորն է, աշխատավորի, ուսուցչի, բժշկի, նկարիչի, երգիչի, գիտնականի տեսքով,  որոնք, ի տարբերություն ձեզ, մեծ-մեծ չեն խոսում, այլ լուռ կատարում են իրենց առաքելությունը:

Մտավորականը հայ հրամանատարն է, Գերագույնից մինչև ջոկի, գեներալից մինչև սերժանտ, որոնք, ի տարբերություն ձեզ, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան կերտում են, ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում, ամենակատարյալ ստեղծագործությունը՝ ազատագրված հողը:

Մտավորականը հազարավոր ծնողներն են,որոնք գիշերը քուն չունեն. սպասում են իրենց զավակներին, այն ծնողները, որոնք կորցրին իրենց ամենաթանկին: Մտավորականը այն, փոքրիկն է, որը Արայիկ Հարությունյանին հարցնում է, թե ո՞նց անենք, որ մեր Արցախում կռիվ չլինի: Չշարունակեմ: Հաղթում ենք, ի հեճուկս ձեզ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: