Վարգոնզո լրատվականի ներկայացուցիչ Սեմյոն Պեգովը ջանասիրաբար շարունակում է մեկնաբանել արցախյան տարածաշրջանում կատարվողը՝ աշխարհին հավաստի և օբյեկտիվ տեղեկություն մատուցելով:
Նա հերթական տեսանյութն է տեղադրել իր էջում, որը դարձյալ արվել է Շուշիից: Շուշին արդեն մի քանի օր է՝ գերնպատակ է դարձել հակառակորդի համար: Նրանք տեխնիկայի և մարդկային մեծ ռեսուրսների միջոցով փորձում են սիրել Արցախի սրտին:
Շատերը տեղում շրջում են պաշտպանիչ հագուստներով: Սեմյոնը հայտնում է, որ Արծրունը կտրականապես հրաժարվում է պաշտպանիչ հագուստ հագնել, ինչի համար ինքը նրան հաճախ հանդիմանում է:
Տեսանյութում Արծրունը ներկայացնում է իրավիճակը: Մանրամասնելով որոշ հանգամանքներ՝ Արծրունը հայտնում է, որ աշխատում են հայկական ուժերի ողջ համալիրը՝ հակառակորդի առաջխաղացման փորձերը հետ մղելու համար:
Նա նշել է, որ նրանք չեզոքացնում են դիվեuիnն խմբերի, աշխատում են տեխնիկական միջոցների ոչնչացման ուղղությամբ, ինչը ստացվում է հաջողությամբ: Այդ ուղղությամբ լարվածությունը չի թուլացել նաև գիշերային ժամերին:
Ս. Պեգովի և Ա. Հովհաննսիյանի տեսանյութը Շուշիից կարող եք դիտել ստորև: