Սևանի քաղաքապետարանի սոցհարթակում նոր տեղեկություն է հանրայնացվել ևս մեկ նոր ու արժեքավոր նվիրատվության մասին: Այն դարձյալ դրսից է հայրենիք ուղարկվել:
Համայնքի սոցհարթակում տեղադրված հայտարարության մեջ արժևորվում է սփյուռքում ապրող մեր հայրենակիցների անկեղծ մղումը, որով էլ նրանք փորձում են օգնել հայրենիքին:
Որպես ասվածի խոսուն օրինակ՝ ներկայացվում է Ռուսաստանաբնակ բարերարներից մեկի վերջին վիրատվությունը: Բարերարը Կրասնոդարից է՝ Արթուր Մանուկյանը:
Նա Սևանի համայնքի նվիրել է «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա։ Համայնքն էլ իր կողմից վստահեցնում է, որ այն կգտնի իր հասցեատիրոջը։ «Հերթական նվիրատվությունը լրացրեց մինչ այդ արդեն համայնքի կողմից առաջնագիծ ուղարկված «ԳԱԶ 53» մակնիշի բենզատար, «ՎԻԼԻՍ» մակնիշի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաների շարքը:
Սևանի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, շնորհակալություն է հայտնում այն կազմակերպություններին և ընկերություններին, հաստատություններին և տնտեսվարող սուբյեկտներին, կամավորներին և անհատներին, ովքեր համագործակցում են համայնքապետարանի հետ, իրենց աջակցությամբ և նվիրատվություններով նպաստելով մեր ընդհանուր գործի հաջողությանը, քանի որ ինչպես համայնքը, այնպես էլ հայրենիքը բոլորիս նվիրումի և սրտացավ վերաբերմունքի կարիքն ունի»:
Համեղ ու շատ հեշտ պատրաստվող բաղադրատոմսեր կգտնեք անցնելով ահա այս հղումով Вкусные рецепты