«Հողի իրական տերը չի քանդում հիվանդանոցները, դպրոցները, չի uպшնում սեփական քաղաքացիներին.» Լապշինի հերթական ուշագրավ անդրադարձը

Բլոգեր Լապշինն իր հերթական եթերը նվիրել է այն հարցին, թե ինչո՞ւ է Ալիևն իրեն այդքան անկարդկային ու դшժшն դրսևորում Արցախում: Ալիևն ու ադրբեջանական կողմն արդեն շաբաթներ շարունակ այրում է արցախյան և հայկական անտառները, քաղաքացիական տները, հիվանդանոցները:

Լապշինը նկատում է, որ տարածաշրջանի տերը, ինչպես իրենք են իրենց հորջորջում, այդպես չի պահի: Ալիևը փաստացի ոչնչացնում է այն բոլոր հնարավոր ուղիները, որոնց միջոցով ադրբեջանական կողմի մի շարք քաղաքացիներ կկարողանային վերադառնալ իրենց նախկին տները:

Այդպիսով Ադրբեջանի ղեկավարը ցուցադրում է իր անկարողությունը՝ դրսևորելով ֆաշիստական վարքագիծ: Հողի իրական տերը չէր ավերի հիվանդանոցները, դպրոցները, չէր uպшնի սեփական քաղաքացիներին (եթե Ղարաբաղի հայերին համարում է իր քաղաքացիները):

Մեջբերելով Սեմյոն Պեգովի այն տեղեկությունը, որի համաձայն թուրքական ղեկավարությունը ադրբեջանական գեներալներին հեռացրել է ադրբեջանական բանակի ղեկավարությունից ու փաստացի այդ ղեկավարությունը վերցրել են իրենց ձեռքը՝ Լապշինը նշում է, որ դա միանգամայն հնարավոր է:

Понравилась статья? Поделиться с друзьями: