«Մայրի՜կ…Դու այսօր դարձար 65 տարեկան… Դու կյանքն այնքան հեշտ ես դարձնում…» Քիմ Քարդաշյանի հուզիչ շնորհավորանքը մոր ծննդյան օրվա առիթով

Այսօր Քարդաշյան քույրերի ընտանիքում տոն է. լրանում է նրանց մայրիկի՝ Քրիս Ջենների ծննդյան վաթսունհինգամյա հոբելյանը: Այդ առիթով Քիմը բավականին հուզիչ հրապարակում է արել իր սոցհարթակում՝ հրապարակելով իր և մայրիկի համատեղ լուսանկարները: Քիմը գրել է.

«Մայրի՜կ…Դու այսօր դարձար 65 տարեկան և երբեք ավելի լավ տեսք չես ունեցել, քան այսօր: Ես անկեղծորեն չգիտեմ, թե ինչպես ես դու դա անում:

Դու կյանքն այնքան հեշտ ես դարձնում ՝ դաստիարակելով 6 երեխայի և միաժամանակ լինելով աշխարհի ամենաուշադիր մայրն ու լավագույն ընկերը:

Ես հավերժ շնորհակալ եմ կյանքի հմտությունների համար, որը դու սովորեցրել ես բոլորիս: Շնորհակալություն լավագույն օրինակը լինելու, աշխատանքային էթիկա մեր մեջ սերմանելու և մեզ այսքան սեր պարգևելու համար: Ես սիրում եմ քեզ… այս խոսքերը նույնիսկ բավականաչափ նշանակություն չունեն: Ծնունդդ շնորհավոր, Քրիս Ջեններ»:

Նշենք, որ Քրիս Ջենները նույնպես հայտնի է որպես հեռուստատեսային դեմք, ով աչքի է ընկել հետաքրքիր կերպարով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!