Հայտնի լրագրող, հրապարակոխոս Միքայել Հաջյանը հայրենիքի պաշտպանությանն է տվել իր երկու զավակներին էլ: Նրա տղաներից մեկը՝ Նորայրը, չորս տարի առաջ տեղի ունեցած Ապրիլյան քառօրյայի թանկագին կորուստներից է:
Ընթացիկ պшտերшզմում մեկ ամիս առաջ Հաջյանների ընտանիքը կորցրեց իր մյուս՝ կրտսեր զավակին՝ Երվանդին: Այս թանկ ու ցավալի կորուստները, սակայն, Միքայել Հաջյանին հոգու կորովն ու ավյունը կորցնելու պատճառ չի դարձել:
Նա ուժի ու կամքի բացառիկ օրինակ է դրսևորում՝ կոչով դիմելով բոլոր ծնողներին: Նա բոլորին կոչ է անում չվհատվել, պահել ներքին ոգին և ուժը, քանի որ աշխարհը շարունակում է լռել, իսկ մենք պետք է շարունակենք համառորեն պայքարել, քանի որ ուժն է իրավունք ծնում:
Միքայել Հաջյանը վստահ է, որ մեր հաղթանակի դեպքում աշխարհն անցնելու է մեր կողմը, իսկ մինչ այդ՝ մենք ենք մեր ճակատագրի տերը: Միայն մենք ենք ի զորու լուծել մեր հարցը:
Ուստի հրապարակախոսը կոչ է անում զինվորագրվել ու կանգնել հայրենիքի պաշտպանների կողքին:
Համեղ ու շատ հեշտ պատրաստվող բաղադրատոմսեր կգտնեք անցնելով ահա այս հղումով Вкусные рецепты