«Սննդի և համազգեստի բացակայության կամ էլ քչության վերաբերյալ խոսակցություններն իսկապես անհեթեթ են.» Կարպիս Փաշոյանի ուշագրավ անդրադարձը

Կարպիս Փաշոյանը, որպես գրեթե մեկ ամիս արցախյան դիրքերում պшտերшզմական ամենաթեժ օրերին եղած մարդ, անդրադարձել է շահարկվող այն թեմային, թե բանակում կա հագուստի ու սննդի կարիք: Նա գրել է.

«Սննդի և համազգեստի բացակայության կամ էլ քչության վերաբերյալ խոսակցություններն իսկապես անհեթեթ են։ Ծառայության 27 օրերի ընթացքում երևի ավելի շատ քաղցրեղեն ու համով սուպեր եմ կերել, քան վերջին տարիներին։

Ընդհանրապես ռազմաքաղաքական ղեկավարությանը առաջարկում և խնդրում եմ թիկունքի աշխատանքները կազմակերպող սպաներին նույնպես պարգևատրել, նրանք հերոսությամբ չեն զիջում խրամատում կանգնածներին։

Ձևակերպման մեջ որևէ չափազանցություն չկա, քանի որ զորքի մատակարարման գործում հաշվի են առնվել բոլոր առանձնահատկություններն ու մանրուքները։ Զինվորի նկատմամբ էս հոգատարությունն ու սերը հաղթանակի կեսն է»:

Նա նաև լուսանկար է տեղադրել իր հրապարակման մեկնաբանությունների բաժնում՝ գրելով. «Թե բա սննդի պակաս կա»: Լուսանկարում երևում է, թե ինչպես են զինվորները միս բերել ծառայակից ընկերներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: