Իտալիայի Ազոլո քաղաքի ղեկավար Մաուրո Միգլորինին վերջերս հանդես էր եկել Արցախին ու հայերին սատարող հայտարարությամբ՝ խոսելով Թիթեռնիկի էֆեկտի մասին:
Նա իր հայտարարության մեջ կարևորել էր հայերին սատարելու փաստը՝ նշելով, որ աշխարհի մի ծայրում թիթեռի թևաբախումը երկրագնդի մյուս ծայրում կարող է վիթխարի հետևանք ունենալ քաոսային շարժումների դեպքում։ «Յուրաքանչյուր աննշան քայլ կարող է օգտակար լինել Արցախի համար», ասել էր Մաուրո Միգլորինին:
Ադրբեջանական կողմից նամակ է ուղարկվել Իտալիայի ղեկավարությանը, որում գրված է եղել. «Մենք դատապարտում ենք այս անիմաստ որոշումը և խնդրում ենք Ազոլո քաղաքի դատարանից չեղյալ հայտարարել այս որոշումը»:
Դրանից հետո Ազոլոյի քաղաքային էլեկտրոնային հասցեին uպшռնшլից նամակ է եկել անանուն մեկից: Ընդ որում, նամակը կառուցված է եղել սխալ շարահյուսությամբ, ինչն էլ ենթադրում է, որ այն պարզապես անփույթ թարգմանություն է իրենից ներկայացնում: Նամակը պարունակել է նախազգուշական վերջաբան. «Մենք կսպասենք ձեր պատասխանին: Հիշե՛ք, մենք հեռու չենք»:
«Մենք մեր կարծիքը չենք փոխում, և այդ uպшռնшլիքները մեզ չեն վախեցնում»,- ասել է քաղաքապետ Մաուրո Միգլորինին՝ ի պատասխան: