Լապշինն իր հերթական հրապարակման մեջ խոսել է Ադրբեջանում հայտնված մի հետաքրքիր իրողության մասին, որը նա անվանում է «դրոշամանիա»:
Նա նշում է, որ այս օրերին հայ զինվորները շարունակաբար հակառակորդի բոլոր ոչնչացված զինվորների մոտ ադրբեջանական դրոշ են հայտնաբերել:
Սկզբում կարծել են, թե դա սիմվոլիկա է, սակայն հետո ի հայտ է եկել ավելի ձանձրալի փաստ: Բանն այն է, որ ադրբեջանական կողմի զինվորները հստակ հանձնարարություն ունեն՝ դրոշ տնկել արցախյան բոլոր այն վայրերում, որոտեղ կլինեն:
Այս օրերին պայքար է գնում Շուշիի համար, և հակառակորդն ամեն կերպ փորձում է ադրբեջանական դրոշը հասցնել այնտեղ: Լապշինը հիմքեր ունի ենթադրելու, որ դրա համար երկրի ղեկավարը նրանց ինչ-որ խոստումներ է տվել, ինչի համար մրցակցություն է առաջացել:
Լապշինը ցավալի է համարում, որ Ադրբեջանում զինվորները նման մտածելակերպ ունեն և հավատում են, որ դրոշով կկարողանան լավ կյանքի, նյութական հատուցման հասնել:
Ի լրումն իր խոսքի՝ Լապշինը ծաղրական մեկնաբանությամբ հրապարակել է Վիրեննայում գտնվող ադրբեջանական դեսպանատան շենքը, որտեղ ամրացված է նրանց դրոշը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր հերթական անհաջող բեմադրությունն էր ներկայացրել, թե իբր իրենց դրոշը գտնվում է Շուշիի կարծեցյալ մզկիթի վրա: Լապշինի խոսքն ամբողջությամբ՝ կից: