Այսօր սիրված դերասան Հրաչյա Ներսիսյանի հիշատակի օրն է

Հայ կինոյի յուրօրինակ կերպարներից է Հ. Ներսիսյանը: Նա ծնվել է Նիկոմեդիայում՝ արհեստավորի ընտանիքում: Լինելով տան միակ որդին՝ նա մշտապես ուշադրության կենտրոնում է եղել:

Կարևորելով ուսման խնդիրը՝ արհեստավոր հայրը հետևողական է լինում որդու ուսման հարցում: Հրաչյան սովորում է նախ ֆրանսիական, ապա նաև՝ ամերիկյան և հայկական քոլեջ-վարժարաններում, սակայն նրան բախտ չի վիճակվում ավարտել դրանցից և ոչ մեկը:

Չնայած դրան, նա կարողանում է այդ բազմազանության շնորհիվ տիրապետել մի քանի լեզուների: Պատանին շատ է սիրում լինել, ժամանակ անցկացնել մորաքրոջ ամուսնու տանը, որտեղ հաճախ հավաքվում էին հայազգի արժանավոր մտավորականներ:

Այստեղ նա բախտ է ունենում լսել Դանիել Վարուժանին, Կոմիտասին և այլ երևելիների: Հրաչյան քսան տարեկան էր, երբ ընդունում է ընկերոջ հրավերը և լինում տեղի քաղաքային թատրոնում:

1915-ին բախտի բերմամբ Հրաչյան թուրքական բանակի զինվորական էր, թարգմանիչ: Այստեղ նա կորցնում է հոգու անդորրը:

1918-ից Հրաչյան կոստանդնուպոլսյան օպերետում էր՝ որպես երգիչ: Այստեղ զարգանում է նաև նրա դերասանական վարպետությունը:

Նա գրավում է նաև հայ բեմադրիչների ուշադրությունը, իսկ 1923 թվականից ի վեր դերասանն արդեն Երևանում է բնակություն հաստատում՝ նկարահանվելով մի շարք ֆիլմերում:

Понравилась статья? Поделиться с друзьями: