«Մեր ջոկատը պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման.»Աննա Հակոբյան

Դեռ հոկտեմբերին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ իր գլխավորությամբ հավաքագրվում է տիկնանց ջոկատ, որը կանցնի միառժամանակյա ռազմական մարզումներ՝ անհրաժեշտության դեպքում հայրենիքի պաշտպանների շարքերը համալրելու համար:

Մինչ ռազմաճակատում տիկնանց մի մասն արդեն իսկ իրականացնում է որոշակի կարևոր հանձնարարություններ, Աննա Հակոբյանի գլխավորությամբ հավաքված տիկնանց ջոկատն անցնում էր համապատասխան ռազմական մարզումների փուլը:

Մարզումները ձգվել են շուրջ տասը օր: Այսօր Ա. Հակոբյանն արդեն հանրայնացրել է մարզումների որոշ դրվագներից վերցված ուշագրավ կադրեր՝ տեսեկացնելով, որ իրենց խումբ արդեն իսկ պատրաստ է մարտական հանձնարարություններ ստանալ և իրականացնել:

Ա. Հակոբյանը նաև տեղեկացրել է, որ որոշել են ջոկատն անվանակոչել Էրատոյի անունով: Հիշեցնենք, որ Էրատոն Հայոց թագուհիներից է, ով նաև Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալ Տիգրան Գ-ի աղջիկն է, ով արքա հոր վախճանից հետո եղբոր ժառանգել է հոր գահը:

Ա. Հակոբյանի հանրայնացրած նկարները ներկայացված են կից:

Դիզայնի նորությունների մասին նորությունները իմացեք ահա այս հղումով Модные цвета в интерьере 2021

Понравилась статья? Поделиться с друзьями: