Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը անամոք վերք է բոլոր հայերի սրտերում: Հայոց ցեղшuպшնության զnհերի հիշատակին նվիրված շատ հուշակոթողներ կան, սակայն դրանցից մեկն առանձնանում է իր կառուցվածքով ու նշանակությամբ:
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում մի յուրօրինակ խաչքար կա կանգնած, որն ունի նույնքան յուրօրինակ անվանում՝ «Մոր ձեռքերը»: Այս յուրօրինակ խաչքարը գտնվում է Մասաչուսեթսի Լոուել քաղաքում: Քարի վրա փորագրված են հոգատար ու հոգնած մայրիկի ձեռքեր, որոնք կարծես բրդից խաչքարեր են հյուսում:
Հուշարձանն անսովոր է նաև նրանով, որ այն գտնվում է նախանգի կառավարական շենքի դիմաց՝ ի տարբերություն հայկական այլ հուշարձանների, որոնք առավել հաճախ տեղակայված են լինում հայկական եկեղեցիների տարածքում:
Այս առանձնահատուկ գործի հեղինակը Դանիել Հեջինյանն: Իր՝ հեղինակի խոսքով խաչքարի վրա փորագրված պատկերը խորհրդանշում են այն աղոթքները, որոնք հայերն ուղղում են առ երկինք, և արդարության ու արդարադատության այն մեծ հույսը, որ հայերն ակնկալում են ողջ աշխարհից: