Օրերս մի սիմվոլիկ լուսանկար տարածվեց, որտեղ մի զինծառայողներից մեկը խնամքով ջրում էր նորատունկ ծառի շիվը: Ալեքս Սարգսյանն իր սոցհարթակում որոշ մանրամասներ է ներկայացրել տղայի մասին:
Պարզվում է՝ տղան Կարո Պողոսյանն է, ով Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքից է: Կարոն արդեն հինգ տարի է, ինչ ծառայում է ԱԱԾ սահմանապահ զորքերում: Նա քսանվեց տարեկան է: Վերջերս մարտի դաշտում Կարոն այրվածքներ է ստացել և այժմ էլ բուժում է ստանում Երևանի Այրվածքաբանության կենտրոնում՝ վերակենդանացման բաժանմունքում:
Նա արդեն տասնյոթ օր է, ինչ բուժվում է. նախ վիրահատվել է Աստղիկ բժշկական համալիրում, ապա փոխադրեվել Այրվածքաբանական կենտրոն: Հակառակորդը հոկտեմբերի 19-ին ռմբակոծել է մեքենան, որում գտնվել է Կարոն: Տղան հրաշքով է փրկվել:
Նա տան միակ տղան է, ունի երեք ավագ քույրեր: Կարոյի մայրը՝ Շողիկ Սողոյանը, պատմել է, որ շատ է հուզվել, երբ տեսել է իր տղայի լուսանկարը: Նա մեծ խորհուրդ է տեսնում լուսանկարում Կարոյի գործողության մեջ: Հրապարակումը՝ կից: