Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը խիստ հայանպաստ ու կարևոր նկատառումով է հանդես եկել: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Չեմ դադարում զարմանալ մեր այն քաղաքագետների գրառումներից, որոնք ասում են, թե Նիկոլ Փաշինյանը պրոռուսական գործիչ չէ:
Եվ ի՞նչ: Ապշեցնող պրիմիտիվիզմ: Ենթադրենք, պրոռուսական չէ: Եվ ի՞նչ: Ի՞նչ կապ ունի այստեղ հայ ազգը, որի հանդեպ ցեղասպանություն է իրականացվում: Փակե՞նք մեր աչքերն ամենի վրա, ինչ տեղի է ունենում:
Պատկերացրեք նման իրավիճակ:
Դուք չեք սիրում ձեր հարևանին և նույնիսկ չեք բարևում նրան: Եվ հանկարծ նրա տուն են ներխուժում բանդիտներ և սպառնում uպшնել նրա մորը, նրա կնոջ մորը, կնոջը և երեք երեխաներին: Դուք ունեք կшրաբին և փшմփուշտներ: Դուք չեք գնա օգնելու զոհերին միայն այն պատճառով, որ տանտերը ձեզ հաճելի չէ՞:
Առավել ևս իմանալով, որ հարևանի ընտանիքը ոչնչացնելուց հետո ձեր դուռն են ջարդելու և ձեր տուն են ներխուժելու, որպեսզի ձեր ընտանիքը uպшնեն:
Հ.Գ.- անձամբ ես չեմ տեսնում քաղաքական գործիչների, որոնց կարելի է թեկուզ մի բանի համար հարգել` բացառությամբ Սի Ցզինպինի: Եվ հետո: Իսկ հետխորհրդային հանրապետությունների ղեկավարներից ո՞վ է եղել ռուսամետ:
Իսկ ո՞վ է ստեղծել նման իրավիճակ, երբ մենք գործնականում դաշնակիցներ չունենք: Միգուցե ժամանակն է վերադարձնել հարևանների կորցրած վստահությունը և ստեղծել ձեր դաշնակիցների ջոկատը»: