Ինչպես հայտնի է, տարին բժիշկների համար համավարակային մեծ մարտահրավերով սկսվեց: Այն ծանոր ընթացք ունեցավ և շարունակում է ունենալ: Սակայն տարին հայ բժիշկների համար առավել բարդ է, քանի որ համավարակը զուգակցվեց հինգերորդ սերնդի դաժան պшտերшզմով:
Պшտերզшմի սկզբից ևեթ Երևանից և Հայաստանյան այլ հիվանդանոցներից շատ բժիշկներ շտապեցին արցախյան ճակատ, շատերը մասնագիտական պարտքը կատարելիս անմահացան:
Արցախում օր ու գիշեր համառորեն գործող բժիշկների շարքերը համալրելու ցանկություն են հայտնել ռուսաստանաբնակ հայ բժիշկները, ովքեր աշխատում են տեղի առաջատար բժշկական կլինիկաներում:
Չանայծ համավարակային ծանրաբեռնված գրաֆիկին՝ նրանք արձակուրդ են վերցրել և ուղևորվել Հայաստան ու Արցախ՝ հայրենակիցներին օգնության: Այս մասին տեղեկանում ենք Լևոն Մանուկյանի սոցցանցային հրապարակումից:
Նա գրել է, որ հայազգի բժիշկները շտապում են հայրենիք՝ գործընկերներին օգնության: Լ. Մանուկյանը նաև հանրայնացրել է այդ բժիշկների լուսանկարը: Նա իր հրապարակման մեջ հիշատակել է այն բոլոր զինատեսակները, որոնք կիրառում է հակառակորդը հայերի նկատմամբ: