«Ցանկացած իրավիճակից ելք կա, ու էտ ելքը էնա, որ ես պետքա պատվով դուրս գամ էս պատերազմից՝ հողի վրա, թե երկնքում էդ հիմա կարևոր չի»

Դավիթ Ղարիբյանն իր էջում գրում է. ««Ցանկացած իրավիճակից ելք կա, ուղղակի գտնել է պետք»։ Հորս սովորեցրած այս տողերը եղել է մեր համար կյանքի գլխավոր կարգախոսներից մեկը։ Ու մենք ցանկացած իրավիճակից մտածել ու կարողացել ենք պատվով դուրս գալ՝ ինչ էլ, որ եղել է։ Երբևէ չեմ պատկերացրել, որ անկարողությանս աստիճանը այնքան մեծ կարող է լինել, որ ստիպված կոկորդս խեղդող բառերը էստեղ կգրեմ՝ մտածելով, որ սա է միակ ելքը։

Ես մեղավորություն ման չեմ գալիս քո մեջ, որ դու չկաս, որովհետև օգնության չհասնելը քո պես առյուծ տղու համար չէր, որովհետև դու այն ազգի հետնորդն ես եղել, ով ունեցելա հերոս տղերք՝ էն տղերքը, որոնցով դու ապրում ու հպարտանում էիր։ Բոլորի հետ կռվում էիր, ովքեր ասում էին՝ ում համար ծառայենք, ու փորձում էիր քոնը առաջ տանել՝ ասելով, որ ծառայելը պարտադիրա ու դու ապացուցեցիր, թե ինչի համար է պետք ծառայելը։

Քո բառերը զինակից տղերքին, թե տղերք հասկացանք, կարանք չգնանք օգնության , բայց մեր հետագա կյանքը քանի կոպեկ արժի, եթե գիտենք, որ մեր հողը, դիրքը ու էդ տղեքը մեր կարիքն ունեն ու մենք չգնանք օգնելու: Հիմա կամ բոլորս գնում ենք, կամ ոչ մեկս ( յա էս կոմ, յա էն կոմ )։ Իմ դուխ տվող ախպեր նույնն ես կյանքի բոլոր իրավիճակներում։ Ցավս անասելի մեծա ու երևի կյանքում չկարողանամ չոր աչքով խոսամ, պատմեմ քո մասին, բայց մի հատ ելք էլի թողել ես ինձ ախպերս՝ քո զինակից ընկերների պատմած բառերն ես թողել, որը լսելիս հոգիս փառավորվումա, որ իմ փոքր ախպերը էսքան Մեծա եղել։

Ու, որպես քեզ լավ ճանաչող ախպեր, որ քո մտածածները բարձր ասում էի ու դու էլ զարմանում էիր, թե ոնց իմացա, հիմա ուզում եմ քո մտքում մտածածը գրելով բարձրաձայնեմ՝ «ցանկացած իրավիճակից ելք կա ու էտ ելքը էնա, որ ես պետքա պատվով դուրս գամ էս պատերազմից՝ հողի վրա, թե երկնքում էդ հիմա կարևոր չի։ Թող ներեն ինձ հարազատներս, բայց իրենց կյանքի համարելա, որ հողս ու պատիվս ցույց են տալիս էս ճանապարհը։ Ես մեկա լինելու եմ ձեր կողքին թեկուզ վերեւից, ոնց պապսա եղել իմ կողքին, ում անունը պատվով կրում եմ»։

Անտանելի դժվարա ապրել առանց քո ֆիզիկական ներկայության, դաժանա պատկերացնելը, որ էլ ժամերով չենք խոսալու, քննարկելու մեր անելիքները, բայց ես կձգտեմ ապրել քո հետ կապված հիշողություններով ու էն զգացումով, որ դու միշտ ինձ ուղղորդում ես դեպի ճիշտը։ Թող էս քո թափած արյունը պատճառ դառնա հաղթանակի, որ հետագայում խաղաղ երկնքի տակ ծնվեն ու դաստիարակվեն քո նման հերոս Վազգեններ։ Տանջվում եմ, որ ունեմ շատ մեծ կորուստ, բայց հպարտությունս, որ քո ախպերն եմ պահումա ինձ հողի վրա էլ ավելի ամուր ու պարտավորեցնում ապրել երկու կյանք»:

Понравилась статья? Поделиться с друзьями: