Քաղաքական կեղտոտ լվացքի մաս կազմող քռչուփալասը հիմա էլ կրшկшհերթ է տեղում սեփական պաշտպանության գերատեսչության և անձամբ՝ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ուղղությամբ

Լրագրող Վարդ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Առանձին օգտատերեր, ավելի ճիշտ՝ օգտապաշտներ, պшտերшզմի ողջ ընթացքում զբաղված են ֆեյսբուքում ռազմահայրենասերի ստաժ հավաքելով, իհարկե՝ փափուկ մարմնամասերը բազկաթոռներին փռած։

Այս տարրն իր վիրտուալ խրամատից հիմնականում թիրախավորում է ստրատեգիական գործունեություն իրականացնող ինստիտուտների և անձանց՝ նպատակ ունենալով պայթեցնել մեկ սիրտ ու ոգի դարձած համահայկական պինդ թիկունքը։

Քաղաքական կեղտոտ լվացքի մաս կազմող քռչուփալասը հիմա էլ կրшկшհերթ է տեղում սեփական պաշտպանության գերատեսչության և անձամբ՝ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ուղղությամբ․ մի գերպրոֆեսիոնալ մեդիաստրատեգի ու ռազմարվեստի գիտակի, որը մի ամբողջ ինստիտուտի աշխատանք է կատարում և անփոխարինելի հրամանատարն է իր կարևորությամբ մարտադաշտին չզիջող տեղեկատվական ճակատի։

Հասարակության մտածող մասին կարիք չկա ծանուցել, որ աշխարհի ամենաթափանցիկ պաշտպանական գերատեսչությունն անգամ չի կարող տեղեկատվական հոսքերի հետ առանց ֆիլտրերի աշխատի և ի տես հակառակորդի՝ մեդիայի ռեխը գցի մեր անվտանգությանը սպառնացող լրահոս։ Սա պատերազմ է, ոչ թե ափռ-ցփռ ինֆոպրոֆիլներով հագեցվող զվարճանքի ինդուստրիա։

Վերջին երկու օրը ես առիթ ունեցա մոտիկից տեսնել ԶԻՆՈՒԺ ՄԵԴԻԱՅԻ պրոֆեսիոնալ, անձնուրաց աշխատանքը և արցունքներս հազիվ էի զսպում՝ տեսնելով, թե երիտաասարդ լրագրողն ու օպերատորն ինչպես էին աշխատում ամենաթեժ դիրքերում՝ վտանգելով իրենց ջահել կյանքը։

Խնդրում եմ, ուղղակի խնդրում եմ, մի տրվեք ֆեյսբուքյան ,,նայոմնիկների,, սադրանքներին՝ մեր ՊՆ-ն այս օրերին, ավելի քան պրոֆեսիոնալ է աշխատում։ Շնորհակալություն, մեր գործընկերներին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: