Մ․ Սահակաշվիլին ակնհայտորեն աջակցում էր Ադրբեջանին և իր ինտերվյույում վերջին կրկին հաստատել է, որ ըստ օրենքի ԼՂ-ն Ադրբեջանինն է, սակայն նշել է, որ հայերին սիրում է ու կարևորում է, որ կովկասում խաղաղ լինի, սակայն ռուս խաղաղարարների ներկայությունը ական է տարածքում։
Ըստ Սահակաշվիլիի միֆեր կային, որ ազերիները չեն կարողանում մարտնչել, իսկ հայերը կարողանում են։ Պարզվեց շատ լավ էլ մարտնչում են, քանզի նախապատրաստվել էին դրան ամբողջապես։ Սահակաշվիլին Թուրքիայի գործոնը բացառապես բացառում է։ Նա վստահ է, որ սա միայն ազերիների տարածքային պրոբլեմն էր։
Այն, որ ՌԴ-ն թույլ տվեց, որ խորանա սա, պարզ էր, քանզի Փաշինյանը Կրեմլից չէր և «դաս» տալու ժամանակն էր։ Հիմա, իհարկե տեսանք, որ նա էլ դարձավ «Կրեմլի» մասը։
Սահակաշվիլին կապ է պահում Ալիևի հետ և նշում է, որ իրենց երազանքի իրականացմանն են հասել ու բոլոր հեռացածները ԼՂ-ից վերջապես շանս կունենան հետ գնալու։