Այսօր Հրաչյա Ներսիսյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Հրաչյան 1895ին, Իզմիթի Նիկոմեդիա քաղաքում։ Հրաչյայի հայրը արհեստի էր տիրապետում, որով կարողանում է գումար հավաքել ու միակ տղային ուսման տալ։
Սեն Բարդ քոլեջը բավականին լավ համբավ ուներ ու Հրաչյան ընդունվում է այնտեղ։ Հետո ամերիկյան «Ռոբերտ» քոլեջում է ուսանում։ Տեղափոխվում է հայկական Էսսայի քոլեջ, սակայն դրանցից ոչ մեկն էլ չի ավարտում։ Քոլեջներում սովորելը նրան մի կարևոր բան է տալիս՝ լեզուների իմացություն։ Հրաչյայի պապրը արվեստասեր էր ու մտերմություն էր անում Դ․ Վարուժանի հետ։
Հավաքվում էին ու արվեստի մասին զրույցներ ծավալում, որոնք լսում էր Հրաչյան։ 1915ին թուրքական բանակում է ծառայության անցնում։ Սկսվում է արհավիրհքը։ Շփոթված Հրաչյայի համար սթրեսային շրջան է սկսվում։
1918ին հայտնվում է կրկին Պոլսում։ Պենկլյան օպերետում է սկսում երգել քանզի հրաշալի տվյալներ ուներ։ 1922ին արդեն պրոֆեսիոնալ դերասանը գալիս է Հայաստան ու դառնում Սունդուկյանի թատրոնի դերասան։