Գարիկ Պապոյանը ներկայացրել է «Բզդիկ զինվոր» երգը, որը Արթո Թունջբոյաջյանի երգն է, որը քավեր է արել Գարիկը։ Հեղինակել է երգը Արտոն։ Այս երգը Արտոն ներկայացրել էր Նեվի բենդի հետ անցյալ տարի։
Երգը շատ հուզիչ է։ Բզտիկ զինվոր, այսինքն զինվոր, որ դեռ ինքն էլ երեխա է, բայց կանգնած է կռվի առաջ։ Ինքը բզտիկ է, բայց ունի մեծ կռիվ, որով պիտի օդն ու ջուրը մաքրի։ Այդպիսին էին հենց մեր տղերքը՝ բզտիկ, բայց զորեղ։
Հերոսներն էլ մեր այդ փոքրամարմին որքան զորեղագույն գործեր արեցին։ Դժվար է նրանց ասել «բզտիկներ», նրանք իսկական դյուցազուններ ու հսկաներ են, հզորներ են։ Նորովի է Գարիկի մեկնաբանմամբ հնչում այս երգը։
Արտոն արևելյան ոճի մեջ է երգում, իսկ Գարիկը երգում է առավել սոֆտ ռոքային տարբերակով, որը իր երաժշտական ճաշակին է բնորոշ ու իր ոճին։ Թող բոլոր «բզտիկ» զինվորները տուն դառնան։