Արմեն Բաղդասարյան․ հրաժարականի հարց չկա վարչապետային օրակարգում, բայց կա քաղաքական ու հանրային օրակարգում։ Խնդիրը, թե երբ պիտի հեռանա, սա է հիմնական հարցն։
Կռիվը կործանարար արդյունքներ է ունեցել ու իր ստորագրությամբ է եղել, հետևաբար հեռացումը քննարկման է, բայց դա պետք է լինի ժամ առաջ, թե պիտի հեռանա որակի կառույցներ ձևավորելուց հետո, որովհետև դա էլ է էս պահին կարևոր։ Եթե վայրկյան առաջ է գնում իշխանությունը գալիս է իշխանության նա ով ավելի բարձրաձայն էր գոռում, իսկ դա փլուզում է։ Եթե դա թույլ չենք տալիս, նորմալ է, թող հեռանա, բայց պիտի ապահովվի լեգիտիմ ընտրություներ։
Փլուզումը մեղմելու տարբերակներ պիտի մտածվեն, փորձվեն փրկել այն ինչ մնացել է Արցախում։ Թե դա ինչպե՞ս պիտի արվի, դա հենց պիտի մտածեն կառավարողները։
Ի դեպ, ֆորս մաժորային իրավիճակներում հենց նախագահի ինսիտուտը պիտի աշխատի։ Եվ այդ ինստիտուտները պիտի վստահություն ունենան հանրության կողմից։