1998ից մինչև էս պահը, որևէ մեկը այլ բան չի ասել քան, մենք գալու ենք, որ ստանանք ավելին քան առաջարկում էր Լևոնը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան․ գրառումներ անելիս պետք է լինել շատ զգույշ, որ տարընթերցումներ հանկարծ չլինեն։ Ինչ վերաբերում է պաշտոնյային, առավել ևս, զգուշավորություն է պետք,  որ հետագայում ստիպված չլինի բացատրություններ տալ, որը ցանկալի չէ, քանզի անհարմար է հատկապես հիմա, երբ ջախջախիչ պարտվել ենք։

Եվ այդ ֆոնին բազմանշանակ արտահայտություններ անելը վտանգավոր է։ Փաշինյանը որպես գրող շատ պատասխանատու է եղել, բայց որպես քաղաքական ներկայացուցիչ մի քիչ ընկել է բազմանշանականության գիրկը ու գրառումները դարձել են էդպիսին։ Արդարանալու միտումը լավը չէ։

Կարևոր է, որ բացատրություններ տա Շուշիի ու Հադրութի մասին, քանզի մնացածը հասկանալի է դա եղել է սեղանին, իսկ այդ քաղաքների մասով թեմաներ հայտնի չեն եղել ժողովրդին։

1998ից մինչև էս պահը, որևէ մեկը այլ բան չի ասել քան, մենք գալու ենք, որ ստանանք ավելին քան առաջարկում էր Լևոնը, բայց անընդհատ կորցնելու փփուլերը սկսվեցին և հասանք սրան։ Ադրբեջանն էլ հասկացավ, որ կռվով կարելի է լուծել հարցը։

Понравилась статья? Поделиться с друзьями: