4 օր շրջափակման մեջ ենք եղել, ընկերոջս օգնելուց վիրավորվել եմ. ինչ է պատմում զինծառայողը

Գոռ Հայրապետյանի ծառայության վերջին մնացել էին քիչ օրեր, բայց նա բախվեց այս մեծ կռվին։ Գոռը ասում է եղել է Եղնիկներում, Մատաղիսում ու այլ տեղերում։ Առավոտ 7:30սկսեցին արդեն հրետակոծել մեզ, հասկացանք, որ սա տագնապային է։ Չորս օր ընկանք կոլափս ու մտածում էինք դուրս չէինք գա, բայց ինչ որ ձև ելանք։

Օգնություն չէր հասնում, քանզի մեր մեքենաներին արկակոծվում էին, որոնք պիտի գային։ Զինամթերքը ևս վերջացել էր։ Մենք րիսկի գնացինք ու մի կերպ դուրս ելանք։ Դա Թալիշում էր։ Հետո գնացինք Մարտակերտ, բայց այնտեղ արդեն վիրավորումը ստացա։ Էնպիսի տեխնիկաներ էին օգտագործում, որ հազարապատիկ էին գերազանցում։

Մեր մոտի եղածով, մեր տղերքը անհավանականորեն էին կռվում։ Մեր հրամանատարն զոհվել էր ու մեր մեջից մեկն էր դառել հրաման տվողը։

Վնասվածքը Գոռի լուրջ է, մի ոտքը չկա, մյուս ոտքն էլ ծունկը այնպես է վիրավորված, որ կասկածի տակ է կլիի պահել թե ոչ։

Понравилась статья? Поделиться с друзьями: