Եղիշե Պետրոսյան․ Դժվար է վերջնական պատկերացնել, թե ինչ եղավ, բայց հստակ է՝ աղետ էր։ Էս մակարդակի, էս աստիճանի եղածը դժվար է ընկալել։ Ամեն ինչ է եղել և դավաճանություն և ոչ կոմպիտենտություն, փնթիություն ու էլի լիքը բաներ։ Ինչ կարող էր լինել փնթի պետության դեպքում։
Ցավոք ամենավատը էն է, որ սա շարունակվում է ու տանում է ավելի վատ վիճակի, որովհետև բզկտված է հասարակությունը ու ակտիվացած է էն զանգվածը, որը պետք չէր ակտիվ լիներ։ Տանուլ տվածը անկախ նրանից ինչքանով է իր դոզան պիտի հրաժարական տար։
Երբ փողոցում մեկը քեզ խեթ է նայում, մտածում ես ինչու էդ մարդը խեթ նայեց, բա էսպիսի պայմաններում, ոնց մնաց։ Էս խայտառակ կապիտուլյացիոն պայամանագրից հետո, հրաժարականը աներկբա պարտադիր է։
Ընդունելի չէր չէ ինչ եղավ, իսկ ինքը ասում էր պիտի որոշումը լինի բոլորի համար ընդունելի։ Չեղավ, ուրեմն իր թեզը կեղծ եղավ։