Անդրիաս Ղուկասյան․ 26տարի բոլոր պաշտոնյաները առիթով կամ առանց առիթ նշում էին, որ հայկական բանակը ամենաուժեղն է ռեգիոնում։ Մի միֆեր ստեղծվել, որը ամեն օր առավել ընդգծվում էր։ Մյուս միֆն էլ, որ Ադրբեջանում կռվել չգիտեն։ Եվ հիմա ունենք էն ինչ ունենք։
Մի քանի կառավարություն մեզ բերում էին դեպի պարտություն։ Ներկայացնելով այն ինչ չկա։ Պարադի համար բերում էինք սուեր ու իսկանդերներ։ Ինչ դերակատարություն ունեցան,զրոյական։ Իսկ ֆինանսների տեսանկյունից հսկայական են ծախսերը եղել։ Մենք պաշտպանական գծեր չէինք ստեղծել, իսկ դրանք համակարգեր են, որոնք անչափ են կարևոր եղել։
Այս պայմաններին հարիր պաշտպանական գծեր չեն եղել։ Մեր պաշտպանության գաղափարը եղել է, եթե հակառակորդը երկու երեք գիծ ջարդի, ապա թիկունքից կհասցնեն հարված երկրորդ էշելոնի ուժերը, բայց նման բան չկարողացան մատուցել։ Այսինքն զորավարժույունների ժամանակ ցուցադրվածը, իրականության հետ չէր առնչվում։
Բանակը սովորել էր վարժություններ, բայց ցուցադրության համար ու ոչ կիրառման։