Ստեփան Սաֆարյան․ սպասելի էր, որ ինֆորմացիոն կռիվը տեղափոխվել է Հայաստան։ Ոչ ոք գլուխ չի հանում այս ինֆորմացիոն քաոսից։ Տեղեկատվական անսահման միջավայրում, սա կարևորագույն հարց է։ Ես ինքս քանիցս կոչ եմ արել այս հարցը քննել։
Մշտադիտարկումները պետք էր հզորացնել։ Բայց մնացին այդ խնդիրները անպատասխան։ Անթույլատրելի էր այն ինչ կատարվում էր մեդիայում։ Պարզ տգիտության պատճառով աղետալի հետևանքներ էին, որը պիտի հասկանայինք, որ հանրությունում մեդիային չեն տիրապետում։ Վիրտուալ տարածքը էնպիսի տարածք է, որը սահմանազատել հնարավոր չէ, հետևաբար պետք էր հետևել։
Կեղծ լուրերը եկան նաև սահմանից ու դեռ ոչ ոք չասեց ովքե՞ր էին էդ լուրերը տարածում։ Դրա մասին հենց պատգամ մարմիններից պիտի ինֆո լսենք։ Ես կողմ չեմ, որ հայտնի գեներալի պատասխաների նման պատասխաններ լինեն։
Պետք է կոնկրետացված խոսք։ Մենք բոլորս հեռու ենք եղել, մեզ ասել են սպասարկեք թիկունքը, դա էլ ենք արել, բայց հարցեր կան, որոնք պիտի ունենան պատասխան։