Տնտեսագետ Արտաշես Տեր Հովհաննիսյան․ Մենք խորագույն նակաուդ ենք ստացել, որից հետո ուղեղը անջատվում է։ Հիմա տեսեք ռինգի հատակին փռված ենք։ Մեր բուֆերային զոնան փակվել է, այսինքն ստրատեգիական բաները մխսվել են։ Հիմա էդ խորագույն նոկաուդի մեջ հայտնված բռնցքամարտիկին պիտի դնեն պադգարակի վրա տանեն բուժեն։
Հենց բուժվեց պիտի սկսի սթափ մտածել։ Հիմա, որ հարձակվում ենք Նիկոլի վրա, ո՞վ է ընտրել էս մարդուն։ Տվել ենք, ուրեմն պիտի ստանանք։ Մենք ամենասկզբից հաղթանակից հետո սկսեցինք սպանել մեր արդյունաբերությունը, հետևաբար էսօր չլիներ, վաղն էր լինելու։
Հիմա չորս ու կես տարի ունենք ու պիտի հասկանանք, եթե օրինակ Վաղը Պուտինը չլինի, ուրիշ լիդեր լինի ու որոշի, որ Հայաստանը իրեն պետք չի։
Պիտի ուշքի գանք ու հոգեվեևանորոգմամբ զբաղվեն։ Մեր էս երեսուն տարվա խաղաղությունը ընդամենը աննպատակ ընթացք էր, որը պիտի լիներ նախևառաջ նախապատրաստություն։ Նիկոլը ու իր թիմը չեն միայն մեղավոր, այլ իրոք բոլորս։