Ակադեմիկոս Արտաշես Միքայելյան․ Տեղի ունեցավ անփառունակ վախճան, որը շատ ամոթալի էր պատմության տեսանկյունից։ Մենք խոնհարվեցինք, տալով հսկայական զոհեր ու տասնամյակներ են պետք, որ այս սպին վերանա։ Այդ արցունքը չի վերանա մինչև չլինի հաղթանակը։
Բայց անհաջողությունը միշտ էլ դեպի հաջողության սկիզբն է տանում։ Աշխարհում անձնական շահի յուրացման ու բնական պաշարների սակավության դեմ պայքարի ուղղությունները սրանում են ։ Շուկաները գրավելը ու ապրանքներ արտադրելու գործընթացը սկսել է արդեն 300տարի։ Հիմա հենց այդ խնդրով են առաջնորդվում։
Մենք էլ պիտի առաջնորդվենք տնտեսագիտական մոտիվներով։ Քաղաքականությունը խտեցված տնտեսագիտություն է։ Չի կարող այլ մարդ ղեկավարել բացի տնտեսագետից երկիրը։ Մեր տնտեսվարությունը երբեք չի զիջել որևէ երկրին, պարզապես հաճախ է սխալ ղեկավարվել։
Մեր ղեկավարները ոչ թե պիտի ընտրյալ լինեն ժողովրդի կողմից, այլ ունենան լրջագույն կրթություն հայագիտական ու գիտական տեսանկյունից։ Գիտությունն է երկրի ճակատագիրը որոշում, և կենտրոնացումը հենց էդտեղ պիտի լինի։