Շ․ Հարությունյան․ Թող Նիկոլն ասի, որ ռուսներով է դավաճանությունն արել։ Օպոզիցիան էլ, իշխանությունն էլ ռուսների գովք են անում ու սպասարկողներ են ռուսների շահի։ Կա չգիտակցված դավաճանություն, կա գիտակցված։ Ռուսները ամեն ինչ ներդրեցին , որ եվրոպան մի բան չանի։
Ամեն ձևի Խանգարում էին, որ մի բան անեին։ Նիկոլը սպասարկեց Ռ․Դ-ին։ Ամենը արեց, որ ռուսների խաղարարները գան։ Ինքը կռվեց էնքան մինչև էնպիսի վիճակ լինի, որ մենակ ռուսները գան։ Բոլոր նախկինները լինելով ռուսական դրածո, սահմաններ կային չէին անցնում։
Սա անցավ ամբողջովին բոլորը։ Իր փրկությունը, որ դուրս գա ասի, այո, ես սպասարկել եմ ՌԴ-ին։ Նիկոլն ելակ էր «բաշխում» , փոխանակ ասեր․ տարեք էս տղերքին կրակել սովորել։ 90ականներին օրերով սոված են եղել , բայց հաղթել ենք։ Նյութապաշտական ու որկրամոլության գովազդ էր։
Ծնողներն էլ ասում էին ինչ ընտիր է ելակ են ուտում։ Էստեղից են խնդիրները։