Սերոբ Անտինյան․ Օրվա հրատապ հարցն է, այս պահին պետականության ճգնաժամ է, որը պետք է տրորել մասերի հասկանալ էլեմենտները ճգնաժամային։ Ունենք նաև քաղաքական համակարգի ճգնաժամ, որը բերել է լեգիտության անկման, ունենք սոցիալահոգեբանական ընճկվածություն, ունենք դեռ ընտանիքներ, որոնք դեռ չեն հողարկավորել հարազատներին, և սա անասելի է հոգեբանական առումով ազդում։
Մյուս կարևոր խնդիրը քաղաքական մտքի կրիզիսն է, որը ևս իրողությունների հետևանքվ ընկել է այդ վիճակի մեջ։ Պետականության ընկճվածությունից ելնելու համար պիտի միասնական ուժ գտնի իր մեջ դուրս գալու որպես մի կոնսոլիդացիոն համակարգ։ Եթե չլինի դա սա հղի է ընդհուպ պետականության կորստով։
Միասնական ինստիտուտի սկզբունքով է պետք ոտքի ելնել, որպես միասնականության ամրակուռ կառուցված, որպեսզի տեսանելի լինի իրավիճակը դեպ դրական փոփոխություն։
Իհարկե, դրսում էլ է բաներ կատարվում գլոբալ իմաստով, բայց ցավոք, մենք այդ գործընթացի մեջ գործոն չենք, քանզի լոկալ առճակատումում պարտվել ենք ու ստիպված այլ դերակատարից ենք օգնություն խնդրել։