Պետք էր վիճարկել սահմանների վարչական հարցը, որ չասեին աշխարհում «Ադրբեջանը վերականգնում է իր սահմանները»։ Էստեղից է հենց սխալը սկսվել։ Ադրբեջանը հիմա էլ նկրտումներ ունի Զանգեզուրի նկատմամբ, որը մի օր հաստատ քայլերի տեսք կստանա։
Հենց էս ամենի համար ենք մենք երթ ու հանրահավաք նախատեսել, մեզ ոստիկանները խանգարեցին, մենք չընդդիմացանք․ բայց նրանք բռնեցին ու տարան։ Մենք ունենք ութ հոգու վրա մեղադրանքներ, պատճառաբանությունը ռազմականի ժամանակ հանրահավաք կազմակերպելու։
Բայց ի՞նչ ռազմական դրություն, եթե կա կապիտուլյացիոն թուղթ արդեն։ Իշխանությանը փոխանակ գաղթականներով զբաղվի, վիրավորներով․․․ընկել է մեր ետևից։ Գործադրում է ճնշել անհամաձայնությունները։ Թերությունները մատնացույց անելը միշտ էլ բարդ է եղել մեր երկրում։ Ադրբեջանն էլ այդ ամենը տեսնելով հասկացավ, որ կարելի է սկսել կռիվ։
Սա խնդրի վերջնական լուծումը չէ, քանզի Ֆրանսիան ու ԱՄՆ-ն արդեն իսկ հայտարարել են, որ բոլոր սկզբունքները պիտի հաշվի առնեն, նաև ինքնորոշման սկզբունքները։ Սա ընդհանուր առմամբ տարօրինակ փաստաթուղթ է ու վերջ չէ։