Ռուբեն Եսայանին ճանաչեցին նույնիսկ նրանք, ովքեր ինստագրամի հետ կապ չունեին, քանզի Ռուբենը մեծ գործունեություն սկսեց ծավալել ու դիտումների հաշվին հավաքել գումար, ուղարկել սահմանին։ Հիմա Ռուբենը, Գոհարը, Սաթենիկը ու Տիգրանը հրաշալի քավեր են արել հայտնի «ես եմ» ֆիլմի սաունդրեքը։
Կիթառն ու ջութակը յուրահատուկ է հնչում։ Քավերի մեջ օգտագործված է նաև շվի Երիտասարդները հրաշալի են մտածել ոճը։ Պարզության մեջ հաճախ արվեստն առավել հնչեղ է դառնում, քան երբ նույնիսկ ամենաշքեղ կերպով է ներկայացված լինում։ Գոհարի ձայնը շատ նուրբ ու հետաքրքիր է հնչում։ Տիգրանի ձայնը առավել դասական է հնչում ու միքսը շատ հետաքրքիր է դառնում։
Կասկադում է նկարված հոլովակը, առանց որևէ հատուկ բաների, ընդամենը կանգնած երգում են։ Գործիքավորումը ևս փոխել են, ստացել են առավել մեղեդային ու քաունթրի ոճի մեջ կատարում։
Ճաշակով երիտասարդները, ճաշակով երգ են ներկայացրել, թեպետ արդեն ծանոթ, բայց նորովի հնչող։