Ոչ մեկ չի ասում մեզանից, որ արտահերթ ընտրություններ պետք չեն, մենք ասում ենք պետք են պայմաններ. Լենա Նազարյան

Լենա Նազարյան․ բարոյական տիրույթում մեղադրանքները անհիմն են, իսկ դավաճանությունը նախևառաջ իրավական ակտ է։ Որտե՞ղ է մեր իրավական խատումը։

Դա կոնկրետ մեղադրական կատեգորիա է, երբ օրինակ հակառակորդին որևէ ինֆորմացիա ես տվել, ինչ որ վաճառք ես արել և այլն։ Այս դեպքում, որն է մեր մեղավորությունը։ Որոշվեց պայքարել ու չհամաձայնել միանգամից հանձնվելու պայմաններին։ Ոչ մեկ չի ասում մեզանից, որ արտահերթ ընտրություններ պետք չեն, մենք ասում ենք պետք են պայմաններ։

Հիմա քաղաքական ճգնաժամը այս նոր անորոշություններով լի, դեռևս չձևակերպված ապագայի շուրջ է։ Հիմա, այս իրավիճակում ապագայի մասին քաղաքական խոսույթը անշարժացել է՝ Փաշինյանը գնա Փաշինյանը մնա կետում։ Հիմա հանրությունը տագնապների ու հուզական ապրումների մեջ է և այս պայմաններում ինչպե՞ս պետք է քարոզարշավ արվի։

Ես տեսնում եմ, որ կան մեղադրանքեր ու տագնապներ, կորսված տարածքներ ու զոհեր, բայց միայն ընտրությունների միջոցով պիտի հասկանանք, ով ունի քվեն վստահության։

Понравилась статья? Поделиться с друзьями: