Կինոռեժիսոր Մ․ Մկրտչյան․ սա իմ համար քաղաքականություն չի, սա արժանապատվության թեմա է։ Ես ակնկալիքներ չունեմ պաշտոնային։ Իմ գործը արժանապատվությունն է, տալ գնահատական կատարվածին՝ չլռելով։ Մտավորականները չպիտի վախենան ու լռեն։
Ատելու «կուլտուրան» կվերանա Նիկոլի հրաժարականից հաջորդ օրը։ Մի բան կա, որը գեներացնում է դա, գեներատորը չկա, դա էլ չի լինի։ Էսօրվա մեր վիճակի բարդագույն խնդիրը կատարվածն էր։ Արցախյան պատմությունը կատարվեց ու ավարտվեց, թե հետո ինչ կլինի չգիտենք, բայց էդ մասը, էդ սցենարը ավարտվել է։ Այո, ես ունեմ շանս սկսած նյութական մինչ անձնագրային և գնալ ուրիշ տեղ ապրել, բայց ես դա չեմ անի։
Սա էն տեղն է, որտեղ ուզում եմ երեխեքս մեծանան։ Եթե ես Նիկոլին ընկալում եմ վտանգ որպես , ուրեմն ես էլ իմ քայլերն պիտի անեմ, որ էդ վտանգն անցնի։
Ովքեր, որ արել էին 2018ի ռեվոլյուցիան , արևմտյան ուժերը, հաշվարկել էին, որ էս էն ազգը չի, որ հողի համար փողոց դուրս կգա։ Ցավալի է, բայց փաստ է։