Սևակը, Էրիկը, Միհրանը, Հայկոն ներկայացրել են  նոր «հերոս զինվոր» երգը

Սևակը, Էրիկը, Միհրանը, Հայկոն ներկայացրել են  նոր «հերոս զինվոր» երգը, որը նկարված է սև ու սպիտակ ֆոնով։ Սկսում է երգը Միհրանը, այնուհետև միանում է Հայկոն, իսկ հետո Էրիկը, վերջում Սևակը, այնուհետև սկսում են միասին երգել։

Երգը շատ հուզումնալից է։  Հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է, գործիքավորումը արել է Հայկոն, ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը։ Մինիմալիստական է նկարված հոլովակը։ Աստիճաններին են նստած տղերքը, իսկ ետևի ֆոնին պարբերաբար հայտնվում են մեր հերոսների նկարները։ Էսթետիկ է Հ․ Քեշիշյանը կլիպ արտադրության մեջ և դա անխոս այստեղ է երևում է։

Չկա որևէ ավելորդություն, պարզության մեջ է կառուցված թե մեղեդին թե հոլովակը։ Րաֆֆի Ալթունյանն էլ է ներկա հոլովակում, նա նստած է ռոյալի դիմաց։ Բոլոր տղաները սև հագուստով են՝ միանման։

Իհարկե, ցավ կա հոլովակոմ ու երգիչների աչքերում, դա անխոս երևում է երգի մեջ։ Առանց արցունքի դժվար է լսել։

Понравилась статья? Поделиться с друзьями: