Այսօր Եղիշե Չարենցի հիշատակի օրն է

Այսօր Եղիշե Չարենցի հիշատակի օրն է։ Ծնվել է Եղիշեն 1897ին Կարսում։ 1908-1912ը Կարսի ուսումնարանում է սովորել, բայց վարձի պատճառով հեռացվել է։ 1912ին լույս է տեսել նրա առաջին հեղինակային գործը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։ 1915ին եղել է կամավորական գնդերում։

Իր ուսման պակասը նա փորձել է լրացնել ինքնուսուցմամբ ու ազատ ունկնդրությամբ տարբեր  համալսարաններում։ 1924ին մեկնել է շրջագայության, եղել է Տրապիզոնում, Աթենքում ու այլ տեղերում։ 1927ին մահանում է նրա կինը, որը բավականին ծանր է տանում Չարենցը։ 1932ին լրանում է Չարենցի գործունեության 20տարին, սակայն գրողների միությունում հրաժարվում են նշել, քանի որ արդեն իսկ սկսած են լինում նրա դեմ հալածանքները։

Չարենցի ստեղծագործական ներուժը նման է փոթորիկի։ Դա այնպիսի մի տաղանդ է, որը երևի հարյուր տարին մեկ է ծնվում։ Նրա ստեղծագործ միտքն առ այսօր անգերազանցելի է։

Նրա դերը հայ գրականության մեջ հսկայական է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!