Ն․ Փաշինյան․ այսօր մենք իրականացնում ենք նորացված կազմով նիստը առաջին։ Առաջիկայում ունենալու ենք էլի փոփոխություններ։ Մենք ապրում ենք դժվարագին ժամանակներ, այն ծանրանում է քանզի մեր հարազատները մեզ հետ չեն նույնիսկ այս ծանր ընթացքում։
Ես ինձ վրա եմ վերցնում ողջ եղածի պատասխանատվությունը, բայց նաև ապագայի պատասխանատվությունը։ Բացարձակ անհրաժեշտություն է միջոցառումների իրականացումը, որը պիտի արագորեն իրականացվի, ոչ միայն Արցախում նաև Գեղարքունիքում ու Տավուշում։
Գերիների հարցը առաջնայիններից է, բայց այս հարցի լուծումները միայն մեզանից չեն կախված։ Նույնիսկ հիմա պետք է ստեղծել բարեփոխումների երաշխիք, որոնք պիտի ընդլայնվեն հրատապ խնդիրներին զուգահեռ։ Սրան զուգահեռաբար պիտի վերլուծություններ լինեն եղածի ու ժողովուրդը ինքը ամբողջովին հասկանա ու ընկալի։
ՀՀ քաղաքացին պիտի իմանա, որ ինքն է իրավիճակի իրական տերը ու ինքն էլ պիտի որոշի թե այդ ապագան ում հետ պիտի կառուցի։ Մեր անելիքը մեր ներուժի կենտրոնացումն է ապագայի համար։