Անդրանիկ Քոչարյան․ եղավ հրադադարի պարտադրում, որը անհրաժեշտ էր առաջին հերթին մեր կողմի համար։ Առանց Ռուսաստանի որևէ հրադադար չէր կարող լինել։ Մենք պաշտպանվելով անընդհատ կորուստներ էինք կրում։ Սա անխոս պարտություն էր։ Չլուծվող խնդիրներ չկան, պարտությունը սկիզբ է դնում նոր հաղթությունների։
Մենք հիմա պիտի ունենայինք հարվածային ուժեր, որը մսխել էինք։ Այս մսխման արդյունքում, մենք կորցրեցինք։ Կոնֆլիկտը մեզ համար լուծված չէ, դա պարզ է, քանզի մենք կորցրեցինք հնարավորություններ, որոնք կապված էին հենց պաշտպանության հետ։ Դա արդեն կարգավիճակի խնդիրն է ու հետագան դրանից պիտի բխի։
Զեկույցը ապրիլյանի բացթողումների արդեն ուղարկված է ու կերևա, որ խիստ կասկածելի է այն վարկածը դառնում, որ այդ ժամանակ հաղթանակած ենք դուրս եկել։ Լոկալ կռվից մենք դաս չքաղեցինք։ Վերլուծությունները ցույց տվեցին, որ կառավելիությունը եղել է շատ թույլ ու հիմա էլ է եղել նույնակերպ։
Շատ ցածր է եղել դիսցիպլին առումով։