Հիմա միֆ է շրջանառվում, որ հայերն ու ազերիները իրար հետ կապրեն խաղաղ ինչ որ վայրերում…Ս․ Գրիգորյան

Հուզական տեքստով է հանդես եկել այսօր պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։ Սրբուհի Գրիգորյանն ասել է․  բանակն անշուշտ գերսպառազինված չէր կարող դառնալ երկուս ու կես տարում։ Պարտության մեկնարկը տրվել է 1999ին։ Մենք մոռացանք Վազգենի խոսքը, որ դատապարտված ենք ունենալու հզոր բանակ։

Հիմա միֆ է շրջանառվում, որ հայերն ու ազերիները իրար հետ կապրեն խաղաղ ինչ որ վայրերում, բայց հասկանալի է, որ միֆեր են ու պետք է լինել իրատեսական։ Երբ նայում եք գերիների հետ ինչպե՞ս են վարվում, հավատու՞մ եք դրան։ Այդ կադրերը նոր են, այս պահին դա անհնարին է։

Ինչպե՞ս ենք պահելու Սյունիքի բնակավայրերի անվտանգությունն ու արդյոք չե՞ն գնալու էդտեղից։ Շուտով գերիները կցուցադրվեն շքերթին ազերիների, իսկ մենք ի՞նչ ենք անելու։

Հետայսու ոչ մի բանակցությունում չպետք է պարտվենք։ Իշխանություն, չիշխանություն էլ էական չի։ Իշխանությունից հեռանալը այնքան ցավոտ չէ, որքան տնավերությունը։ Հետայսու բանակցությունները պետք է վարեն չպարտված ղեկավարները։

Понравилась статья? Поделиться с друзьями: