Հիմա պետք է արդյունաբերական Հայաստան․ պրոֆեսոր Է․ Մանուկյան

Պրոֆեսոր Էդվարդ Մանուկյան․ արդյուներական կուսակցություն պիտի ստեղծվի Հայաստանում։ Մեր պարտության պատճառը քանդված արդյունաբերության հետևանքն էր։ Տնտեսությունը խաբուսիկ է, արդյունաբերությունն է կարևոր։ Պետական սեկտորի կողմից պիտի ունենա աջակցություն ու այդ գործառույթը չի արվում նորմատիվորեն պետության կողմից, հետևաբար այլ սեկտորներ պիտի ստեղծվեն։

Իսկ ինչու եմ առաջարկում կուսակցություն, որ կարողանա հետագայում անցնի ԱԺ, որովհետև անհատապես դա հնարավոր չէ։ Հենց կոնկրետ ուղվածությամբ պիտի լինի, որ մենակ դրանով զբաղվի։ Թեքվածությունը պիտի լինի բնագիտական, որպեսզի գիտական արդյունաբերությունը զարգանա։

Անդամները պիտի լինեն ինժեներներ, որովհետև ինժեները ունիվերսալ մարդ է, հեշտ է կողմնորոշվում։ Երկիրը առաջ են տանում ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, պետք է ստեղծող մասնագիտությունների տեր մարդիկ ղեկավարեն ու ոչ սպասարկող մասնագիտություններ։

Սպասարկողները պիտի ուղղակի անեն իրենց գործառույթները; Հիմա սպասարկող մասնագիտությունների ներկայացուցիչները ղեկավարական դիրքերում են։ Ներկա մարտահրավերներին այդպես դիմակայելը պրոբլեմատիկ է։ Հիմա պետք է արդյունաբերական Հայաստան։

Понравилась статья? Поделиться с друзьями: