Զարեհ Սիմոնյան․ Անբնութագրելիորեն ծանր են խնդիրները ու պետք է երկակի և եռակի եռանդով աշխատել, եթե տանուլ տանք, սեղանին դրված է ամեն ինչ։ Սփյուռքն էլ է գերակտիվացել, հատկապես Ֆրանսիայում, կարելի է ասել նոր համայնք է ստեղծվել, որը բարձր կամայնություն է ցուցադրում ու ճնշումներով նույնիսկ, ներկայացնում է մեր խնդիրները։
Մատերիալ իմաստով Ֆրանսահայության օգնությունը շատ մեծ էր։ Անհատներ եկան, որոնք հերոսական դրսևորումներ ունեցան ու սկսեցին աշխատել՝ Հայաստանին օգնելու հարցով։ Անունները իրոք շատ են, որոնք կռվի օրերին բացարձակորեն նվիրվեցին կռվի ընթացքում օգնության գործին։
Մտավորականները ֆրանսիայի ևս ակտիվորեն գործունեություն ծավալեցին, որը աներկբա իր առավելությունը ցուցադրեց ու դարձրեց տեսանելի։ Ֆրանսիայի դեպքում անչափ տեսանելի է հայերի ազդեցությունը ու առհասարակ հայկական մշակույթի ազդեցությունն իրենց որոշումների ու կեցվածքի մեջ, որը ի նպաստ մեզ է։
Հենց էստեղ է երևում թե որքան կարևոր են երկրների միջև փոխհարաբերությունները։