Վերլուծաբան Հակոբ Բադալյան․ նախարարների փոփոխությունների միջոցով փորձ է արվում նստվածքը թոթափել։ Այդ հետկռվի լարվածքը կառավարության հանդեպ որպեսզի լիցքաթափվի։ Այս շարժառիթները շատ թափանցիկ են և հենց դրա համար էլ բացատրություններ պատճառների մասին չեն տրվում։
Հիմա հարցը էն է, եթե չլիներ կռիվը, ապա կփոփոխվե՞ին նախարարները։ Օրինակ հենց կԳՍՄ նախարարի վերաբերյալ կային դիսկուսներ։ Բայց էդտեղ էլ շատերը բողոքողների քաղաքական պատճառներից էին։ Հիմա ընդդիմախոսների մեջ նաև ժողովուրդն է և հենց դրա համար նա քայլերին գնաց։
Հիմա Ռ․Դ․-ին պետք չէ, որ հեռանա վարչապետը։ Ռ․Դ․ -ն «փրկող» միջնորդն է․ որը բնական է շատացրել է իր ազդեցությունը մեզ վրա։ Պուտինը տվեց նշան, որ արմատական փոփոխություններ ներքաղաքկան չի ակնկալում, քանզի ասաց, որ Փաշինյանը ամենևին էլ դավաճան չէ։
Էստեղ առաջանում են հարցեր ընդդիմությունների մոտ, քանզի Ռուսաստանի թեման նրանց «զենքն էր», բայց հիմա չաշխատեց փաստորեն։ Ն․Փ․-ն հիմա ամեն կողմից ճնշման մեջ է։