Այսօր Վահե Զիրոյանի ծննդյան օրն է

Վահեն ծնվել է 1990ին։  Սովորել է 189 դպրոցում։ Զուգահեռ դպրոցին սովորել է Տերտերյանի անվան երաժշտական դպրոցում։ Դպրոցից հետո Հայբուսակ է ընդունվել ու սկսել մասնակցել ՈՒՀԱ-ի ելույթներին։

Հաջողություն ունենալուց հետո, 32ատամի հետ է համագործակցել, հետո ընդունվել է կամերային թատրոն։ Նկարահանվել է «Ժաննա» «Ես եմ» ֆիլմերում։  Հետո սկսել է Վահեի սերիալային կարիերան։ Ունենալով ձայնային հրաշալի դիապազոն ու տվյալներ, Վահեն հայտնվեց նաև «Հայաստանի ձայնը» պրոեկտում ու հասավ նոկաուդների փուլ։

Վահեի կյանքի մասնիկն են կազմում ֆուտբոլը, բոքսը, սումոն։ Վահեն գերակտիվ ստեղծագորխական կյանքով է լցված, քանզի համ թատերական ակտիվություն ունի, համ սերիալային և համ էլ իհարկե հումորային պրոեկտներում է ընդգրկված։

Վերջին շրջանում, նրա անունը նաև շատ էր հնչում Իննա Խոջամիրյանի անվան կողքին, քանզի արդեն հաստատված է, որ Ինան ու Վահեն սերիալային սերը դարձրել են իրական։

Понравилась статья? Поделиться с друзьями: