Տարին շարունակվում է դառն ու ցավալի կորուստներով: Այսօր հայտնի է դարձել ևս մեկ ցավալի կորուստի մասին: Մահացել է մերօրյա ականավոր մտավորականներից մեկը՝ հայտնի հոգեբան Սամվել Խուդոյանը, ով մեծ նպաստ է բերել հայ ժամանակակից հոգեբանական մտքի զարգացման գործին:
Ս. Խուդոյանի ցավալի վախճանի մասին հայտարարություն է տարածել Մանկավարժական համալսարանի պաշտոնական էջը: Ս. Խուդոյանը Մանկավարժական համալսարանում էր աշխատում. նա Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչն էր:
Հայտարարության մեջ նշվում է, որ անվանի հոգեբանը եղել է ընդամենը վաթսուն տարեկան: Ընդ որում, նա ընդամենը վերջերս՝ հոկտեմբերի քսանիննին էր բոլորել իր վաթսունամյակը: Նրա անսպասելի կորուստի առիթով շատերն են հայտնել իրենց մեծ ցավակցությունն ու ափսոսանքը՝ արժևորելով հոգեբանի գործունեության կարևորությունն ու նշանակությունը:
Նշենք, որ Ս. Խուդայանը մի շարք հոգեբանական արժեքավոր աշխատությունների հեղինակ է, նաև խմբագրական աշխատանքներ է իրականցրել, հասարակական ակտիվ գործունեությամբ է զբաղվել: